Ադոլֆ Հիտլերը 5-րդ անգամ անընդմեջ հաղթանակն է տարել Նամիբիայի ՏԻՄ ընտրություններում
Ադոլֆ Հիտլեր Ուունոնա անունով նամիբիացի քաղաքական գործիչը հինգերորդ անգամ անընդմեջ հաղթել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այս մասին հայտնում է Euronews-ը։ Նա ղեկավարում է Նամիբիայի հյուսիսում գտնվող Օշանա շրջանի Օմպունջա համայնքը։
Թեև Նամիբիայի ընտրական հանձնաժողովը դեռ պաշտոնապես չի հրապարակել ձայների հաշվարկի վերջնական արդյունքները, մի շարք հաղորդագրությունների համաձայն՝ նա տարել է վստահ հաղթանակ։
Չնայած իր անվանակցի՝ Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ծանր պատմական համբավին, 59-ամյա Ուունոնան վարել է լայն ժողովրդականություն՝ մոտ 5000 բնակիչ ունեցող շրջանում։
Նա բազմիցս հայտարարել է, որ իր անունը կապ չունի նացիստական գաղափարախոսության հետ։ 2020 թվականին գերմանական Bild-ին տված հարցազրույցում Ուունոնան ասել էր.
«Միայն մեծանալուց հետո հասկացա՝ այս մարդը ցանկանում էր իրեն ենթարկեցնել ամբողջ աշխարհը։ Ես ոչ մի կապ չունեմ այդ ամենի հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի կողմնակիցները բողոքի նամակ են հանձնել Գերմանիայի դեսպանատուն
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց: Այս մասին հայտնում է fa...
Աբրահամ Գասպարյանը մտնում է քաղաքականություն
Այսուհետ եթերում կլինեմ բացառապես հյուրի կարգավիճակում։ Այսօր կդադարեցնեմ քաղաքագիտական, վերլուծական, եթերային աշխատանքս...
Արթուր Հովհաննիսյանը ՔՊ նիստը դեռ չավարտված արագ հեռացավ գրասենյակից
ՔՊ խմբակցության նախագահի թեկնածու Արթուր Հովհաննիսյանը քիչ առաջ դուրս եկավ ՔՊ գրասենյակից եւ արագ քայլերով հեռացավ։ Այս...
Մայր Աթոռում հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև
Այս պահին Մայր Աթոռում հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև: Իրավիճակը վերահարանում լարված է: ԱԱԾ...