Աբրահամ Գասպարյանը մտնում է քաղաքականություն
Այսուհետ եթերում կլինեմ բացառապես հյուրի կարգավիճակում։ Այսօր կդադարեցնեմ քաղաքագիտական, վերլուծական, եթերային աշխատանքս և կանցնեմ բեկումնային և տասնապատիկ կարևոր գործի։ Այս մասին հայտարարել է Աբրահամ Գասպարյանը՝ նշելով, որ մտնում է քաղաքականություն: Նա նշել է պատճառները, թե ինչու է նման որոշում կայացրել։
«Եթե Նիկոլը հաջողեց 2026-ին, ապա իշխանությունում վերարտադրվելու հնարավորությունները կավելանան, եթե մեր ժողովուրդը մոռացավ իր գլխին եկածը, ապա Նիկոլը և իր ոհմակը 2026 թվականի ընտրություններին կգնա ամեն ինչի։ Այս իշխանության այլընտրանքը պատերազմը չէ, ինչպես ներկայացնում է իշխանությունը, այլ իրական և արժանապատիվ խաղաղությունը և պետական համակարգի վերականգնումը։
Գիտակցում եմ պատասխանատվության ծանր բեռը, պայքարի բոլոր ճակատներում եղել եմ, բոլորում ինձ պահել եմ արժանապատիվ հայ տղամարդու պես, խոսելու ժամանակն անցել է, ժամանակն է անցնել գործի։ Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանր վիճակը, այսօրվանից հայտ եմ ներկայացնում և մտնում քաղաքական իրական գործընթացների մեջ, կուսակցություն չեմ ստեղծելու, բոլորը գիտեն, որ գաղափարական առումով ազգային պետականամետ դաշտում եմ, վաղվանից կսկսեմ քննարկումները՝ բացառելով որևէ գործակցություն իշխանության, նրա արբանյակների, կամ նրանց իշխանության բերածների հետ»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել. Էդվարդ Հովհաննիսյան
Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել.2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված՝ 0-ից բ...
Հետաձգվել է Գագիկ Ծառուկյանի առանձնատնից ձիերի և փասիանների առգրավումը
Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվե...
ՈՒՂԻՂ․ Գագաթնաժողով հանուն անտառների
Իմ խոսքը «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» համաժողովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Արդեն շրջանառվում են մի քանի անուններ, թե ով կզբաղեցնի ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնը
«Պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո կուսակցությունում հակված են ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտո...