Ուկրաինայում հակամարտության ավարտը մոտ է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն El País-ին տված հարցազրույցում ասել է, որ տեսականորեն հնարավոր է Ուկրաինայում մարտական գործողությունների ավարտը մինչև տարվա ավարտը։ Նա դրական է պատասխանել լրագրողի համապատասխան հարցին՝ ընդգծելով, որ իրավիճակը չի ենթարկվում ճշգրիտ կանխատեսումների։
Ռյուտտեն նշել է, որ խաղաղության հաստատումը պահանջում է շարունակական բանակցություններ։ Նրա խոսքով՝ Ժնևում կայացած վերջին հանդիպումից հետո դեռ անհրաժեշտ են նոր քննարկումներ, ինչպես նաև առանձին խորհրդակցություններ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներգրավմամբ։
«Միշտ դժվար է կանխատեսել, բայց անկեղծորեն հույս ունեմ, որ խաղաղությունը մոտ է»,– ասել է նա։
Հավելենք՝ ԱՄՆ վարչակազմը հայտնել էր Ուկրաինայի շուրջ հնարավոր կարգավորման նախաձեռնության մշակման մասին։ Մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվող տարբերակների մեջ ենթադրաբար ներառվում են մի շարք տարածքային և ռազմական պայմաններ, սակայն այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել և ներկայում մնում են մամուլի հրապարակումների մակարդակում։
Նմանատիպ հոդվածներ
Կիևում քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Ուկրաինայի ԱԳՆ–ների միջև
Հունիսի 17-ին Կիևում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների...
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քա...
«Պարզվեց, որ Բայդենն ավելի շատ մարդ է, քան քաղաքական գործիչ». Պուտին
«Երբեմն ավելի լավ է լռել»,- պատասխանել է Պուտինն այն հարցինհ, թե արդյոք ԱՄՆ նախագահը ճիշտ վարվեց, երբ իր տղային` Հա...
Մոլդովայում ևս մեկ ընդդիմադիր կուսակցության են արգելել մասնակցել ընտրություններին
Մոլդովայի ընտրական հանձնաժողովը՝ ևս մեկ ընդդիմադիր Moldova Mare (Մեծ Մոլդովա) կուսակցությանը զրկել է վաղը խորհրդարանական...