Ուիթքոֆը պետք է վաճառի Ուկրաինան Ռուսաստանին. Թրամփը՝ Bloomberg-ի տարածած սղագրության մասին
Bloomberg-ը հրապարակել է երկու զրույցի սղագրություն՝ առանց աղբյուրին հղում անելու. մեկը՝ հոկտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի միջև, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 29-ին՝ Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպան Կիրիլ Դմիտրիևի և Յուրի Ուշակովի միջև։
Bloomberg-ի տվյալներով՝ Ուշակովի և Ուիթքոֆի զրույցը տևել է հինգ րոպեից մի փոքր ավելի։ Դրա ընթացքում Թրամփի դեսպանը Վլադիմիր Պուտինի օգնականին խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է ՌԴ նախագահը քննարկի խաղաղության գործընթացը իր ամերիկացի գործընկերոջ հետ։ Մասնավորապես, քննարկումը կենտրոնացած էր Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև հեռախոսազրույցի կազմակերպման վրա՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու Սպիտակ տուն այցից առաջ։
Թրամփը պնդել է, որ նման շփումները դիվանագիտության մեջ ստանդարտ պրակտիկա են։ Նա կարծում է, որ Ուիթքոֆը պետք է վաճառի Ուկրաինան Ռուսաստանին, քանի որ գործարք կնքողը այդպես է գործում։
Դմիտրիևը և Ուշակովը իբր քննարկել են Թրամփի թիմին խաղաղության ծրագրի նախագիծը հանձնելու սխեման, որպեսզի ամերիկյան կողմը այն ներկայացնի որպես իրենցը: Դմիտրիևը առաջարկել է փաստաթուղթը հանձնել ոչ պաշտոնապես՝ հույս հայտնելով, որ տեքստը կմնա որքան հնարավոր է մոտ ռուսական բնօրինակին:
Դմիտրիևը կեղծ է անվանել Bloomberg-ի հրապարակումը։
Նմանատիպ հոդվածներ
Պետք չէ ուռճացնել ու տիեզերական աղետ դարձնել. Մակրոն
Ապտակելու դրվագը պետք չէ ուռճացնել ու տիեզերական աղետ դարձնել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը...
Ուկրաինային՝ օգնել, բայց տոկոսով. ԱՄՆ-ի նոր խաղի կանոնները
«The New York Times»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-Ուկրաինա հանքարդյունաբերական գործարքի նոր նախագծում բացակայում է Կիեւին ան...
«Ղրիմը հանդիսանում է ՌԴ տարածք»․ Մարին Լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենն ասել է. «Ռուսաստանը մեծ տերություն է, որի հետ մերձեցումն անհրաժեշտ...
Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են, որ միջազգային լրագրողները իրավունք չունեն այցելել Արցախ. Մ.Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել՝ պատմելով, որ նախօրեին Ելիսեյան պ...