Պետք չէ ուռճացնել ու տիեզերական աղետ դարձնել. Մակրոն
Ապտակելու դրվագը պետք չէ ուռճացնել ու տիեզերական աղետ դարձնել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նշենք` ավելի վաղ ԶԼՄ-ները մի տեսագրություն էին հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Մակրոնը ձեռքով հարվածել Ֆրանսիայի նախագահին։
Մակրոնը տեսագրություն մասին խոսել է Հանոյ կատարած պաշտոնական այցի ժամանակ։
«Մենք պարզապես մի քիչ վիճում էինք և կատակում։ Ինձ զարմացնում է, թե ինչպես են փորձում դա սկանդալի վերածել»,– ասել է նա։
Մակրոնը հավելել է, որ նման շահարկումներ պարբերաբար են լինում. հասարակությունը հաճախ տեսություններ է կառուցում կոնտեքստից կտրված կադրերի հիման վրա։
«Կիևում արված մի լուսանկարում, որտեղ ես կանգնած եմ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի կողքին, արդեն պնդում էին, թե ես նրանց կոկաինով փաթեթ եմ հանձնել: Տիրանայի գագաթնաժողովի վերաբերյալ ասում էին, թե իբր կոնֆլիկտ է եղել Թուրքիայի նախագահի հետ։ Հիմա էլ քննարկում են կնոջս հետ «ընտանեկան տեսարանը»», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ-ից և Ադրբեջանից. Կավելաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարե...
Երևանը կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա․ Լավրովը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայտարարել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հա...
Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Ա...
Հայաստանի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափին
Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասել է արտաք...