Ուկրաինային՝ օգնել, բայց տոկոսով. ԱՄՆ-ի նոր խաղի կանոնները
«The New York Times»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-Ուկրաինա հանքարդյունաբերական գործարքի նոր նախագծում բացակայում է Կիեւին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին դրույթը։
Փոխարենը, փաստաթղթի թարմացված տարբերակում կրկին ընդգրկվել են այն պահանջները, որոնք նախկինում մերժվել էին Կիեւի կողմից։ Դրանց համաձայն՝ Վաշինգտոնն է վերահսկելու Ուկրաինայի վերականգնման հիմնադրամի գործունեությունը, իսկ Կիեւը պարտավոր է վերադարձնել ԱՄՆ-ից ստացած ամբողջական աջակցությունը։
Նախագծի համաձայն՝ ԱՄՆ-ը կպահանջի հիմնադրամի կողմից ստացվող ամբողջ շահույթը, մինչև Ուկրաինան չփոխհատուցի ստացած օգնության համարժեք գումարը՝ գումարած տարեկան 4%։
Չնայած կոնկրետ պարտքի չափը նշված չէ, ավելի վաղ շրջանառվում էր 350 միլիարդ դոլարի մասին խոսք։ Այժմ դրան ավելանում է նաև տարեկան 4 տոկոս շահույթ։
Ապրիլի 11-ին Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն՝ հանքարդյունաբերական պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հայտնել է, որ բանակցությունները կտևեն երկու օր և կունենան տեխնիկական բնույթ՝ առանց բարձր պաշտոնյաների մասնակցության։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Սյունիքում գործարկվեց էկոպարեկային ծառայությունը
Կապանում մեկնարկել է Էկոպարեկային ծառայության գործունեությունը՝ որպես շրջակա միջավայրի պահպանության նոր մոդելՎարչապետ Նի...
Ադրբեջան-Նախիջևան նոր լարով. Իրանը դառնում է ստրատեգիական միջանցք
Իրանի տարածքով նախատեսվում է անցկացնել էլեկտրահաղորդման գիծ, որը կապ կհաստատի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։Ադրբեջանական լր...
Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին տուգանել է 300 հազար դրամով։Պարզվում է,...