Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ
Ծառայողական պարտականությունները կատարելիս այսօր Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար: Կազմակերպվել է տուժածներից երեքի տեղափումը երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում: Տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի ունեցել է դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կուտակումներ Լարսում. տրանզիտ համարանիշներով վարորդները չեն կարողանում մուտք գործել ՌԴ
Տրանզիտ համարանիշներով վարորդները Վերին Լարսի անցակետով չեն կարող մուտք գործել Ռուսաստան: Այս մասին հաղորդում է Readovka...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռնատարները կանգնեցվել են. Իրանից 122 տոննա քաշով վառելիքի անօրինական ներմուծումը կանխվել է
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստա...
Թուրքիան էլեկտրահաղորդակցման գծեր է անցկացրել դեպի Իդլիբ
Թուրքիան շարունակում է իր ազդեցությունը մեծացնել փաստացի իր վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային մի քանի շրջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չուվաշիայում պայթել է Եվրոպան սնուցող գազատարը, կան զոհեր
Չուվաշիայի (ՌԴ) Ուրենգոյ-Պոմարի–Ուժգորոդ մայրուղային գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:&nbs...