ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չուվաշիայում պայթել է Եվրոպան սնուցող գազատարը, կան զոհեր
Չուվաշիայի (ՌԴ) Ուրենգոյ-Պոմարի–Ուժգորոդ մայրուղային գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Չուվաշիայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 13:44-ին արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդում են ստացել Վուրնարի շրջանի Յամբախտինո գյուղի մոտակայքում գտնվող ստորգետնյա գազատարի վրա գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած հրդեհի մասին:
Հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ մայրուղային գազատարում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, երբ տեղի է ունեցել պայթյունը:
«Վթարի վայրում գազի այրումը վերացվել է։ Պարզվել է, որ գազատարը վնասվել է «Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ» մայրուղային ստորգետնյա գազատարի 1420 մմ տրամագծով մի հատվածում պլանային նորոգման աշխատանքների անցկացման ժամանակ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, ևս մեկը տուժել է։
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել արտահանման ռուսական գազատարում, որով երկնագույն վառելիքը Սիբիրից տեղափոխվում է Եվրոպա։ Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ գազատարը ռուս-ուկրաինական սահմանը հատում է Կուրսկի մարզի «Սուջա» կայարանի շրջանից, և դա այսօր ՌԴ-ից դեպի Եվրոպա տարանցման համար միակ կետն է, որով գազը մտնում է Ուկրաինա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր ադրբեջանցիները փորձել են մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում․ Աբովյան
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրելով հետևյալը. «Իհարկե է սպասելի էր, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օր 7-րդ․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում մանրամասներ հայտնեց Արցախում տիրող իրավիճակի մասին։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռունցքները վեր պարզած արցախցիները հարգեցին նահատակների հիշատակը
Ինչպես արդեն հայտնել էինք Արցախում մեկնարկել է համաժողովրդկան հանրահավաք։ Արցախցիները հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում երկու եղբայրներ, որոնք մնացել են մենակ դպրոց չեն հաճախում՝ առավոտյան կենդանիներին կեր տվող չկա
Արցախը Հայաստանին կապող միջանցքի փակման հետևանքով Մսմնայում ապրող Դալլաքյանների ընտանիքը կիսվել է: Ալենն ու Էրիկը մնացել...