ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռնատարները կանգնեցվել են. Իրանից 122 տոննա քաշով վառելիքի անօրինական ներմուծումը կանխվել է
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեղրիի մաքսային կետ-բաժնով Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ներմուծված ապրանքը հայտարարագրվել է ոչ իր անվամբ:
5 բեռնատար ավտոմեքենայով բերված՝ ընդհանուր շուրջ 122 հազար կգ քաշով ապրանքը հայտարարագրվել է որպես ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար։ Տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով՝ վերոնշյալ ապրանքները բացթողնվելուց հետո, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են հսկողական աշխատանքներ:
Արդյունքում հիշյալ բեռնատարները կանգնեցվել են, և այդ տրանսպորտային միջոցներում առկա նյութերից վերցվել են փորձանմուշներ և նյութերի իրական բաղադրակազմը պարզելու նպատակով նշանակվել է նյութագիտական փորձաքննություն։
Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար, այլ հանդիսացել են գազօյլ, ինչը՝ որպես հավելյալ բաղադրանյութ, օգտագործվում է դիզելային վառելիքի բաղադրության մեջ: Տնտեսավարող սուբյեկտն, ապրանքներն իրական անվանումներով չհայտարարագրելով, խուսափել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա մաքսային վճարներից։
Փաստի առթիվ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Դեպքին առնչվող նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։
Նմանատիպ հոդվածներ
Դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են մի խումբ անձինք գողանում ավտոսրահի մեքենաները. Հյուսիսային Կարոլինա
Հյուսիսային Կարոլինայում մի խումբ գողեր ավտոսրահից գողանում են Maserati և մի քանի BMW մակնիշի մեքենաներ, որոնց արժեքը գե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզի փողոցներում մոտ 4500 տոննա աղբ է կուտակվել
Փարիզի փողոցներում մոտ 4500 տոննա աղբ է կուտակվել կոմունալ ծառայությունների գործադուլի պատճառով, որոնք պլանավորված կենսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Մենք հիմա ապրում ենք նախկին ՊՆ շենքի դիմացի փողոցում, վրանների տակ». բնակիչ
ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ նախկին շենքի բնակիչները: Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց,...