Սեմյոնովկա բնակավայրի վարչական ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Դիլիջանի հրդեհներից
Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Մնացականյանը նշեց, որ արդեն չորրորդ օրն է՝ նկատվում է հրդեհի ծուխը, սկզբում այրվել է Դիլիջան ազգային պարկը, ապա մարվել են դաշտերում առաջացած հրդեհները։
Նա հայտնել է, որ հրդեհների մարումին մասնակցել են փրկարարները, էկոպարեկայինի և ազգային պարկի ծառայողները, համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր մարզերից ժամանած հրշեջներն։ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանին՝ աշխատանքների կազմակերպման համար։ Նրա խոսքով՝ Սեմյոնովկայի վարչական տարածքում գտնվող 60 հա անտառից այրվել է 10–15 հեկտարը։ Նա նշել է, որ նախկին օջախները մարվել են, իսկ այսօր ցերեկվա դրությամբ ամբողջ տարածքը մաքրվել է հրդեհից։
Մնացականյանը ընդգծել է, որ առաջիկա 2–3 օրերին կազմակերպվելու է հսկողություն՝ գիշերային հերթապահությամբ, որպեսզի հնարավոր օջախները արագ հայտնաբերվեն և մարվեն։
Նրա խոսքով՝ հրդեհի հետևանքով ամբողջ գյուղը ծխի մեջ էր գտնվում, իսկ պատճառների մասին դեռևս հնարավոր չէ խոսել, քանի որ հրդեհը տարածվել է Ֆիոլետովոյի կողմից, և պատճառների բացահայտմամբ պետք է զբաղվեն մասնագետները։ Մնացականյանը նշել է, որ հրդեհները վնաս են հասցրել կենդանական և բուսական աշխարհին, իսկ գյուղի արոտավայրերի վնասը լուրջ հարված է բնակիչների համար։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ կրկին երկրաշարժ է գրանցվել․ այսօրվա մեջ արդեն երրորդը
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 10:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Ոստիկանության 27-ամյա աշխատակիցը, Opel-ով մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի մարզի...
Թբիլիսյան խճուղում երեք մեքենա բախվել են իրար. դեպքի վայրում են փրկարարները
Հոկտեմբերի 31-ին, ժամը 13:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտակայք...
Սպառնացել է ծաղիկներ փռի նախկին կնոջ վրա, հետո ճակատից «սնայպերով գյուլի»․ արտակարգ դեպք
Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 19-ին Արարատի մարզում տեղի...