Հայաստանում հոկտեմբերին զգալի գնաճ է նկատվել
Հայաստանում 2025 թվականի հոկտեմբերին 12–ամսյա գնաճը կազմել է 3,7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.3%: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ՀՀ Վիճակագրական կոմիտեց։
Ըստ ներկայացված ցուցանիշների` վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՀ–ում գնաճը մնում է ՀՀ կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշի վերին սահմաններում (3 +/-1 %)։ Դա պայմանավորված է որոշ ապրանքների գների չափավոր աճով, ինչպես նաև ծառայությունների ոլորտում արձանագրված գների աճով:
Լայն սպառման ապրանքներից մեկ տարվա ընթացքում ամենաշատը թանկացել են արևածաղկի բուսական յուղը (18,6 %) և սուրճը (12,6 %)։ Այս ապրանքախմբերում գների աճը պայմանավորված է եղել համաշխարհային գների աճով։ 12,3%–ով թանկացել է նաև կարագը։
2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ հացի գինն աճել է 3.5%-ով, ալյուրինը՝ 6.0%-ով։
2025թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.6%-ով, այդ թվում՝ գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Գյումրի և Եղեգնաձոր քաղաքներում: Երևանում գներն աճել են 0.3%-ով:
2025թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1% (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում)»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ էին Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկում «Ծիրանի» ռեստորանում, Էրդողանից լուր բերե՞ց. Մելիք-Շահնազարյան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու աշխատանքային այցը Հայաստան շատ աննկատ անցավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ցույցեր և բախումներ Թբիլիսիում․ կան մեծ թվով բերման ենթարկվածներ, մայրաքաղաքում երթևեկը կանգնած է
Թբիլիսիի կենտրոնում զանգվածային բողոքի ցույցեր են՝ Խորհրդարանի կողմից հաստատված օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկահայերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը. բողոքի ակցիա` Լոս Անջելեսում
Ամերիկահայերը բողոքի ցույց են իրականացրել Լոս Անջելեսում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի վրա
Շաբաթ վաղ առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի վրա։ Այս մասին գրում են տեղական Telegram ալիք...