ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ցույցեր և բախումներ Թբիլիսիում․ կան մեծ թվով բերման ենթարկվածներ, մայրաքաղաքում երթևեկը կանգնած է
Թբիլիսիի կենտրոնում զանգվածային բողոքի ցույցեր են՝ Խորհրդարանի կողմից հաստատված օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ։ Ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառում, գրում են ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը, առաջին ընթերցմամբ ընդունեց Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, ինչի մասին հայտարարությունից հետո Թբիլիսիում վերսկսվեցին բողոքի ցույցերը: Մարդկանց բազմությունը հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում և դժգոհում է «ժողովրդավարության դադարեցման» դեմ:
Վրացական մայրաքաղաքում երթևեկը կանգնած է, ամբոխը ցրելու փորձերը հանգեցնում են ցուցարարների և ուժայինների միջև բախումների։ Ոստիկաններն օգտագործում են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Հայտնի է մեծ թվով բերման ենթարկված ցուցարարների մասին, բայց անկարգությունները շարունակվում են:
Երիտասարդները վրացական իշխող կուսակցությանը մեղադրում են «պուտինիզմի» և օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքը դիտավորյալ կրկնօրինակելու մեջ։ Պաշտոնապես, երկրի իշխանությունները համապատասխան օրենքի ընդունումը բացատրում են արտերկրից ֆինանսավորման համակարգի թափանցիկության ապահովման անհրաժեշտությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թբիլիսիում ցուցարարները փորձում են քանդել խորհրդարանի մուտքի դիմացի ցանկապատը
Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները շրջապատել են խորհրդարանը։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։ Նշվում է,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղապահները Արցախից տարհանել են ՌԴ 49 քաղաքացու, այդ թվում՝ երեխաների
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից տարհանել են ՌԴ 49 քաղաքացու, այդ թվում՝ 6 երեխա, որոնք նախկինում ժա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լաչինի միջանցքը փակող ադրբեջանցի էկոահաբեկիչը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել
Լաչինի միջանցքը փակող ադրբեջանցի էկոահաբեկիչը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել։ Համապատասխան տեսանյութը տարածվել...
Հայաստանից Վրաստան հատուկ ջոկատայիններ չեն ուղարկվել, ՀՀ դեսպանությունը հերքել է սկանդալային տեղեկությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հ...