Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում․ ՀՀ ԱԳՆ
Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետ չկա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Փոխնախարարը նշել է, որ կողմերի միջև շփումները շարունակական են։ Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ փոխնախարարը հավելել է, որ այն իրականացվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների մակարդակով։
«Մենք միշտ հաղորդագրություններով տարածում ենք այն ամենն, ինչ կատարվում է գործընթացում»,- ասել է Սաֆարյանը՝ ընդգծելով, որ աշխատանքները չեն դադարել։
Լրագրողների հարցին՝ արդյոք սահմանազատումը շարունակվելու է Սյունիքում, Սաֆարյանը պատասխանել է, որ եթե լինի զարգացում, անպայման կլինի հաղորդագրություն։
Նմանատիպ հոդվածներ
Կաշառքի գործով շատ դժվար է մարդ դատելը, եթե ձեռքին չես բռնել. Մարուքյանը` Լոռեցյանի ձերբակալության մասին
«Կաշառքի գործով շատ դժվար է մարդ դատելը, եթե ձեռքին չես բռնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր...
ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ` Տավարածյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գենադի Տավարածյանն ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից։«Հ...
Ալիևն ասում է՝ արագացրեք, իմ ժողովուրդը պետք է գա բնակվի․ Ծառուկյան
Խաղաղություն պետք է լինի, որ ոչ թե Ալիևի հետ բանավոր խաղաղություն պայմանավորվեն, այլ գրավոր տպեն, ժողովրդին ցույց տան, թ...
«Իրենք գնում բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, հետո էլ մեղադրում են ընդդիմությանը». Աբրահամյանը` իշխանությանը
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Իշխանության տարբեր դեմքեր՝ գործադիրից օրենսդիր, իրար հերթ չտալով հարցա...