«Իրենք գնում բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, հետո էլ մեղադրում են ընդդիմությանը». Աբրահամյանը` իշխանությանը
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Իշխանության տարբեր դեմքեր՝ գործադիրից օրենսդիր, իրար հերթ չտալով հարցազրույցների շարք են սկսել, որի միակ ասելիքն այն է՝ բա ինչու ընդդիմությունը սա չի արել, նա չի արել:
Հասարակությունն իշխանությունից պահանջում է պատասխաններ 44-օրյա պատերազմի, մի քանի հազար զոհերի, գերեվարվածների, ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջելու, Արցախի տարածքները հանձնելու, անվտանգության համակարգը չվերականգնելու մասին, իսկ ի՞նչ են պատասխանում սրանք:
Թե բա ինչի ընդդիմությունը սա չի անում, նա չի անում: Վերջը կողմնորոշվեք, եթե դուք ձեր անելիքը չեք տեսնում, չեք անում, պատասխանատվություն չեք զգում ու ձեր սպասելիքն ընդդիմությունից է, ապա թողեք գնացեք ու հետո որպես քաղաքացի, ընդդիմադիր ուժ կպահանջեք ձեր ինչու-ների պատասխանները:
Իրենք գնում բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, Հայաստանն ու Արցախը տանում նոր արկածախնդրության, հետո էլ՝ թե բա իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը:
Դեռ երես էլ ունեն մարդամեջ են մտնում ու լուրջ դեմքերով հարցադրումներ անում»:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Բաքվից հայտարարություն են տարածել ուղղված Երևանին
Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման մասին: «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փո...
«Ազատագրական շարժում»-ը հայտարարություն է տարածել
«Ազատագրական շարժում»-ը հայտարարություն է տարածել. «Ազատագրական շարժում»-ը շարունակելու է հայտարարված նպատակների իր...
Ինչ կանի ՆԱՏՕ-ն, եթե Մոսկվան «ներխուժի» Ուկրաինա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, պատասխանելով հարցին ՌԴ-ի՝ Ուկրաինա հնարավոր «ռազմական ներխուժման» մասին հարցի...