Ազգային պատկերասրահի տնօրենը հայտնել է իր լիազորությունների դադարեցման մասին
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հայտնում է լիազորությունները դադարեցնելու մասին
«Հայաստանի ազգային պատկերասրահի սիրելի աշխատակիցներ, վաղվանից դադարեցվում է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իմ լիազորությունները: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, աշխատակիցներին այս հինգ տարիների համագործակցության և ստացված աշխատանքի համար:
Մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային պատկերասրահում»: Պահպանելով բոլոր արժեքները՝ այն ինչ ՀԱՊ-ի հավաքածուում է, դա թանգարանի անքակտելի մասն է:
Շարունակեք աշխատել, ստեղծագործել, ունեցեք բարձր առաջընթաց: Երկրի մայր թանգարանն ավելի քան լուրջ կառույց է, մշակութային հաստատություն: Այս տարիներին քիչ չեն եղել ձեռքբերումները՝ կարևորագույն ցուցահանդեսներ արտերկրում՝ հնարավորություն ունենալով ցուցադրել սեփական արվեստն ու մշակույթը, ներսում կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ և կարևոր դասախոսություններ:
Հիմնովին վերանորոգված սրահներ, ֆոնդապահոցներ և այլն: Աշխատակիցներիս հետ միասին պատիվ եմ ունեցել Պատկերասրահում կազմակերպել մեծանուն ծովանկարչի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Այս շարքը կարելի է թվարկել….
Կրկին անգամ շնորհակալ եմ բոլոր այն անհատներին, պետական եւ ոչ պետական կառույցներին, իմ կոլեգաներին՝ համատեղ աշխատանքի, իրականացրած նախագծերի համար»,- ասված է Ծատուրյանի գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...