Հասարակություն
Թրամփը ժամկետից շուտ լուծարել է Մասկի գլխավորած կառավարության արդյունավետության դեպարտամենտը
ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը գլխավորում էր Իլոն Մասկը, վաղաժամկետ լուծարվել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ անձնակազմի կառավարման գրասենյակի տնօրեն Սքոթ Կուպորը, հաղորդում է Reuters-ը:
DOGE-ի շատ գործառույթներ փոխանցվել են կադրային կառավարման վարչությանը, իսկ որոշ նախկին աշխատակիցներ տեղափոխվել են վարչակազմի այլ պաշտոնների։
Ապրիլի վերջին Իլոն Մասկը հայտարարել էր, որ զգալիորեն ավելի քիչ ժամանակ կհատկացնի DOGE-ի ղեկավարմանը և կկենտրոնանա Tesla-ի վրա։ Մեկ ամիս անց էլ նա հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմում իր լիազորությունների ժամկետն ավարտվում է։ Դոնալդ Թրամփը հրաժեշտի առիթով Մասկին ոսկե բանալի է նվիրել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե անցումի հեղեղատարները մաքրվեն, այս պատկերը չի լինի. Էդուարդ Հայրումյան
Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
5.0
Հ1-ը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն
1.0