ՏԿԵ փոխնախարարը՝ ՌԴ-ում հայ բեռնատարների վարորդների գործունեության մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է, որ Ռուսաստանում հայ բեռնատարների վարորդների անարգել գործունեության վերաբերյալ որևէ իրավական ակտ դեռ չի ընդունվել։
«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում (բացառությամբ ՌԴ-ում և Բելառուսում) այդ խնդիրը բարձրաձայնվեց։ Մի քանի փուլ քննարկումներից հետո ռուս գործընկերները հայտնեցին, որ համապատասխան իրավական գործընթաց են սկսել այդ մասով, որ վարորդների համար այլ միգրացիոն ռեժիմ սահմանեն»,- ասել է Արմեն Սիմոնյանը՝ ընդգծելով՝ ՌԴ տրանսպորտի նախարարությունը ևս համապատասխան առաջարկություններով է հանդես եկել ՆԳ նախարարությանը և գործընթացը գնում է, սակայն այս պահին իրավական որևէ ակտ, որ ընդունված է, հայտնի չէ։
«Մեր գործընկերները հայտնում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են»,- նշել է փոխնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը չի պատրաստվում որևէ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնել․ Հայկ Մամիջանյան
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում այլևս երկրում զբաղեցնել պետական կառավարմ...
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ վերջին շրջանում Իրանի հարաբերությունները հարևան երկրների հետ զգալիորեն...
Կապ չունեմ քահանաների ձերբակալությունների հետ․ Տեր Արամ
Արագածոտնի թեմի առաջնորդի և հինգ քահանաների ձերբակալություններն, ըստ լուրերի, Տեր Արամի հաղորդման հիման վրա են եղել։&nbs...
Թիվ 3/31 ընտրատեղամասի արդյունքները
3/31 ընտրատեղամասի արդյունքները1. «Հանրային ձայն» կուսակցություն - 252. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 583.«...