Կապ չունեմ քահանաների ձերբակալությունների հետ․ Տեր Արամ
Արագածոտնի թեմի առաջնորդի և հինգ քահանաների ձերբակալություններն, ըստ լուրերի, Տեր Արամի հաղորդման հիման վրա են եղել։ «24Նյուզ»-ը կապ է հաստատել Տեր Արամի հետ` ճշտելու լուրը։ Քահանան ասել է, որ լրատվականից է տեղեկանում խուզարկությունների մասին և ոչ մի ինֆորմացիա չունի:
Ճշտող հարցին պատասխանել է, որ ո՛չ իր տանը, ո՛չ եկեղեցում քննչական գործողություններ չեն եղել:
«Այսինքն, չհասկացա՞, ինչպես թե Սրբազանին և 5 քահանաների են ձերբակալել, ես ձեզնից եմ լսում նման բան։ Դա էլ եմ ձեզնից լսում, որ իմ հայտարարությունների հիման վրա է եղել: Ես կապ չեմ ունեցել որևէ մեկի հետ, քահանաներն էլ ինձ հետ կապ չեն ունեցել»,- ասել է նա:
Հարցին, հաղորդում չի՞ ներկայացրել, վերջինս նշեց.
«Պետրոս Ղազարյանի մո՞տ, դա նկատի ունե՞ք»: Ճշգրտող հարցին՝ բացի դրանից, Տեր Արամը հայտնեց, որ բացի դրանից այլ հաղորդում ներկայացված չէ․ «Ինչ ներկայացվել է, եղել է Պետրոս Ղազարյանի մոտի հարցազրույցը, մնացած մասով տեղեկություններ չունեմ»:
Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՔԿ հաղորդում է ներկայացրել ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Լուկաշենկոն ասել է՝ ինչ է խնդրում Աստծուց
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Աստծուն խնդրում է իրեն առողջ պահել։ Նրա խոսքերը մեջբերում է պետական Բ...
«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու խորհրդարանի հայտարարության նախագիծ
Ազգային ժողովի հայտարարության նախագծի համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի: Այս մաս...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանում է․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հաստատեցին ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի...