Պապիկյանը՝ առաջիկայում սպասվող զորակոչերի մասին
Առաջիկա մեկուկես տարվա ընթացքում՝ հունվարի մեկից հետո, մենք, հնարավորություն ենք ունենալու ևս երեք զորակոչ՝ այսինքն՝ ամառային զորակոչը, ձմեռային զորակոչը՝ առաջիկա և հաջորդ ամառային զորակոչը՝ «Պաշտպան հայրենյանցի» համար՝ որպես հավելյալ ավելացման հնարավորություն: Այս մասին Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը։
Պապիկյանը ընդգծել է, որ մոտավոր հաշվարկներով՝ անձնակազմի համալրումը կաճի այն փուլում, երբ հունվարին զորակոչվածները կզորացրվեն։ Նա նշել է, որ նվազագույն ցուցանիշը՝ 4 229-ը, կգերազանցվի, քանի որ մարդկային ռեսուրսի ավելացման հնարավորությունները զգալիորեն մեծացել են։
Նախարարը վերահաստատել է, որ զորակոչի ճշգրիտ թվերը և զինված ուժերի ընդհանուր կազմը գաղտնի են և հրապարակման ենթակա չեն։ Միաժամանակ տեղեկացրել է, որ «Պաշտպան հայրենյանց» ծրագրից բացի՝ 2025 թվականի տվյալներով 1 000-ից ավելի պայմանագիր ունի ուժի մեջ։
Պապիկյանի գնահատմամբ՝ վերջին տարիների բարեփոխումները զգալիորեն բարձրացրել են ծառայության գրավչությունը, ինչն էլ նպաստում է համալրման թվերի աճին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ ընտանեկան բռնության մասին
Երեխաներ կան, որ կրթությունից դուրս են մնում ամենատարբեր հանգամանքներից ելնելով: Այս մասին կառավարության նիստում հայտարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս մարդը մասնագիտացած է՝ սատկած առյուծ քշելու մեջ. Փաշինյանը ցուցադրեց Քոչարյանի նկարը
Արարատի մարզի՝ Հովտաշատ համայնք կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերին:Ձեզ հայտն...
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նոր վարչական քաղաքում կայացել...
Էրդողանը հայտնել է, որ Հունաստանի վարչապետն իր համար այլևս «չկա»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը իր համար այլևս «չկա» ԱՄՆ...