Փաշինյանը՝ ընտանեկան բռնության մասին
Երեխաներ կան, որ կրթությունից դուրս են մնում ամենատարբեր հանգամանքներից ելնելով: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է հասկանանք, թե ընտանիքների կողմից մանկական աշխատանքը ինչքանով է երեխաներին կանխարգելում պատշաճ կրթություն ստանալուց ու կրթության հասանելիության իրավունքից»,- ասել է նա։
Վերջինիս խոսքով՝ ժողովդրավարական հասարակության մեջ լիարժեքորեն հարգվում է անձնական ու ընտանեկան կյանքի անձռենմխելիությունը, բայց, մյուս կողմից, երբ այնտեղ տեղի են ունենում պրոցեսներ, որոնք օբյեկտիվորեն ու սուբյեկտիվորեն դուրս են գալիս ընտանիքի տիրույթից, պետությունը պետք է միջամտելու գործիքներ ունենա։
«Սա պետական անվտանգության ու զարգացման օրակարգի անբաժանելի մաս է»,- հավելեց նա։
Ըստ Փաշինյանի՝ հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում են ընտանեկան, կենցաղային բռնության պայմաններում, երբ բռնությունը դառնում է կուլտուրա։
«Երբ բռնությունը տան մեջ կուլտուրա է, տնից դուրս է գալիս բակ, բակից՝ թաղ, թաղից՝ դպրոց, դպրոցից՝ հանրություն ու այդպես շարունակ։ Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը, ո՞վ է ասել, որ դա լավ բան է»,- ընդգծեց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.«Այսօր շատ կարև...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...