Խոշոր հրդեհ՝ Տավուշի մարզում
Նոյեմբերի 22-ին և 23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել «Գալավինո» թաղամասի մոտակա սարում և Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում բռնկված հրդեհների վերաբերյալ։
Ահազանգերին օպերատիվորեն արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների, հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիլիջան համայնքի «Կազաչի» կոչվող հանդամասում, որտեղ հրդեհաշիջում են իրականացնում 234 փրկարարական ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են նաև Էկոպարեկային ծառայության 28 աշխատակից։
Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում հրդեհաշիջում են իրականացնում 62 փրկարարական ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են նաև Էկոպարեկային ծառայության 40 աշխատակից և գյուղի 53 բնակիչ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինծառայության կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ
Մի շարք նախկին զինծառայողներ խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը զինվորական կենսաթոշակ ստանալու հարցում...
«Արշակ Սպարապետը հրամայել էր մեկ սանտիմետր առաջացող հակառակորդի վրա կրակ բացել, բա ինչո՞ւ չբացեցին». Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրել է. «Հետաքրքիր ա, չէ՞, ադրբեջանցիք առաջանում են, զորքին...
Ինչ հանգամանքներում է Արցախում նոյեմբերի 5-ին զոհվել ժամկետային Գոռ Մարտիրոսյանը
Օրերս Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ չպարզված հանգամանքներում զոհվել է ժամկետային զինծ...
Քիչ անց երկար ժամանակով կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանք...