Ադրբեջանը գաղտնի կործանիչներ է մատակարարում Ուկրաինային՝ հակառակվելով Ռուսաստանին․ Daily Express
Ադրբեջանը, որը տարիներ շարունակ համարվում էր Ռուսաստանի դաշնակիցներից մեկը, ըստ մի շարք աղբյուրների՝ գաղտնի կերպով կործանիչներ և գազ է մատակարարում Ուկրաինային։ Երկու երկրները, որոնք միաժամանակ եղել են Խորհրդային Միության կազմում և կիսել հարուստ պատմական կապեր, վերջին տարիներին զգալիորեն հեռացել են միմյանցից, գրում է Daily Express U.S-ը։
Բաքուն փորձում է ամրապնդել իր վերահսկողությունը Հարավային Կովկասում և սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Այդ նպատակով Ադրբեջանը խորացրել է համագործակցությունը Թուրքիայի հետ՝ երկրի, որի հետ ունի մշակութային և պատմական ակնհայտ ընդհանրություններ։
Հավելենք՝ այս տարի Բաքու–Մոսկվա հարաբերությունները կտրուկ վատացան այն ողբերգական միջադեպից հետո, երբ Ադրբեջանի ուղևորատար ինքնաթիռը սխալմամբ խոցվեց ռուսական ուժերի կողմից՝ Չեչնիայի օդային տարածքում։ Ինքնաթիռը ստիպված վայրէջք կատարեց Ղազախստանում, որտեղ էլ տեղի ունեցավ վթարը, ինչի հետևանքով զոհվեց 38 մարդ։ Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստվում է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել, հատկապես այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը փորձեց հրաժարվել պատասխանատվությունից։
Հավելենք՝ Տաջիկստանում կայացած հանդիպման ժամանակ հարաբերությունների մեղմացման փորձերին, կողմերի միջև լարվածությունը չի նվազում։ Դիտարկողներին թվում է, թե փոխհաշտության փոխարեն Ալիևը այժմ անում է ամեն ինչ՝ սրելու իր հարաբերությունները Պուտինի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Բերման ենթարկվածների թվում է պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ուժի կիրառմամբ ձերբակալվածների թվում է պատերազմում հերոսաբար զ...
Ինձ արգելել են խոսել. ՌՈ պետ Արթուր Բաղդասարյան. Factor.am
Ակտիվ լուրեր են շրջանառվում, որ պաշտոնանկ է արվել Ռազմական ոստիկանութան պետ Արթուր Բաղդասարյանը։ Տեղեկությունը ճշտելու հ...
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականի մարտի վերջին ավարտվել են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տ...
Ովքեր են «Իմ քայլը» հիմնադրամի առաջին դրամահավաքի նվիրատուները
ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը հրապարակել է դեկտեմբերի 14-ին «Դվին» հյուրանոցում տեղ...