Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականի մարտի վերջին ավարտվել են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները։ Նրա խոսքով՝ այդ մասին պաշտոնապես հայտարարվել է, իսկ մի քանի ամիս անց ընդունվել է համատեղ հռչակագիր, որը ստորագրել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ որպես վկա։
Վարչապետը նշել է, որ փաստաթղթի ստորագրմամբ հաստատվել է խաղաղությունը, իսկ ներկայում շարունակվում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Նրա ներկայացմամբ՝ ընթացքի մեջ է «Թրամփի ուղի» նախաձեռնության ձևավորումը, որը միտված է խաղաղության և տնտեսական զարգացման ապահովմանը։
Փաշինյանի փոխանցմամբ՝ նախագիծը ներդրումային ծրագիր է Հայաստանի տարածքում և նախատեսում է երկաթուղու կառուցում, որը կկապի Արևելքն ու Արևմուտքը։ Այն պետք է ապահովի Ադրբեջանի հիմնական հատվածի կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, ինչպես նաև Հայաստանի համար բացի հարավային երկաթուղային հաղորդակցություն։
Վարչապետը հավելել է, որ նախագիծը կարող է նոր հնարավորություններ ստեղծել նաև Եվրոպական միության համար՝ հաշվի առնելով մատակարարման շղթաների ներկայիս դժվարությունները։ Նրա խոսքով՝ «Թրամփի ուղին», որպես «Խաղաղության խաչմերուկ» կառավարության ծրագրի բաղադրիչ, կձևավորի նոր լոգիստիկ միջանցք՝ Եվրոպական միությունից դեպի Կենտրոնական Ասիա և հակառակ ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...