Սպանվել է Հեզբոլլահի շտաբի պետը. Al Hadath
«Հեզբոլլահ»-ի շտաբի պետ Աբու Ալի Թաբթաբավին սպանվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի ճշգրիտ հարվածի արդյունքում: Այս մասին հայտնում է Al Hadath-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թաբթաբավին զբաղեցնում էր խմբի ռազմական թևի կարևոր պաշտոն և վերահսկում էր օպերատիվ պլանավորումը: Հարվածի թիրախը Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանն էր, որտեղ գտնվում են «Հեզբոլլահ»-ի օբյեկտները։
Ավելի ուշ Իսրայելի վարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտարարության մեջ նշել է, որ գործողությունը իրականացվել է վարչապետի հրամանով: Հայտարարության մեջ չի նշվում, թե ում է Իսրայելի պաշտպանության բանակն անվանում «շտաբի պետ»։
«Մի քանի րոպե առաջ Բեյրութի կենտրոնում Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է «Հեզբոլլահ»-ի շտաբի պետի վրա, որը վերահսկում էր կազմակերպության հզորացումը և վերազինումը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է հարվածը պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի առաջարկությամբ», - ասվում է հայտարարության մեջ։
Նեթանյահուն նախկինում ընդգծել էր, որ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը փորձում է վերականգնել իր ուժերը և վերազինվել Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներից հետո։ Նրա խոսքով՝ Իսրայելը թույլ չի տա խմբավորմանը հզորանալ և կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն գործող հրադադարի։
Նմանատիպ հոդվածներ
Հաջորդ շաբաթ ԱԺ-ում բուռն է լինելու. «Ժողովուրդ»
Հաջորդ շաբաթ խորհրդարանում շատ բուռն է լինելու, քանի որ հայրենի Կառավարության անդամները ԱԺ են գնալու: Այս մասին հայտնում...
Ինչ կտրվի Մելքումյանին, որպես փոխհատուցում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի տեղեկություններով` «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը՝ խորհրդարանում ստեղծել ԵԱՏՄ հարցերով մշտակ...
Իսրայելից Զելենսկուն խնդրել են՝ Իրանին ներառի ահաբեկիչ պետությունների ցուցակում
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Սաարի գր...
Հայաստանը չի դադարեցրել ֆինանսական աջակցության տրամադրումն Արցախին
«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը տեղեկացնում է. «Մամուլում տեղ գտած տեղեկությունը, թե ՀՀ կառավարությունն արդեն երկու...