Հաջորդ շաբաթ ԱԺ-ում բուռն է լինելու. «Ժողովուրդ»
Հաջորդ շաբաթ խորհրդարանում շատ բուռն է լինելու, քանի որ հայրենի Կառավարության անդամները ԱԺ են գնալու: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից ԱԺ տարբեր հանձնաժողովներում հայրենի Կառավարության ներկայացուցիչները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց:Մենք տեղեկացանք, որ երկուշաբթի օրը խորհրդարանում կլինեն՝
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը,
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը,
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Ու ողջ շաբաթվա ընթացքում Կառավարության անդամները օրենսդիրում են լինելու: Ի դեպ, ուժային կառույցները ևս խորհրդարան կգնան` մարտի 21-ին իրենց գերատեսչության մասին զեկույցները ներկայացնելու համար:
ԱԺ-ում կլինեն`
ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը
ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը
ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը:
Մի խոսքով, թեժ օրեր են սպասվում առաջիկա շաբաթվա ընթացքում ԱԺ-ում»,- գրել է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլից մանրամասներ են հայտնել Փաշիյան-Պուտին հեռախոսազրույցից
Կրեմլը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։«Հայկական կողմի...
Միրզոյանը մանրամասներ է հայտնել խաղաղության համաձայնագրից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց կարևոր հանգրվան» է անվանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության...
Մեկընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված. Միրզոյան
Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու...
Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քնն...