Ադրբեջանը չի պատրաստվում վտանգի ենթարկել իր զինվորականներին. Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է գործել ինքնուրույն
Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի զինաթափման նպատակով նախատեսվող միջազգային առաքելությունը ներկայում բարդ իրավիճակում է․ որևէ երկիր համաձայնություն չի տվել ուժեր ուղարկել տարածաշրջան։ Վերջինն այդ առաջարկից հրաժարվել է Ադրբեջանը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում վտանգի ենթարկել իր զինվորականներին՝ ներգրավվելով Գազայի գործողություններում։
Այս զարգացումների պայմաններում Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է գործել ինքնուրույն։ Պաշտպանության բանակի տվյալներով, Գազայում գործողությունների ժամանակավոր դադարն օգտագործվում է ՀԱՄԱՍ-ի կողմից՝ զինանոցը համալրելու և մարտական դիրքերը ամրապնդելու համար։ Թել Ավիվը շեշտում է, որ Գազայի ապառազմականացումը դժվար թե իրականացվի առանց արտաքին աջակցության։
Վարչապետ Բինյամին Նեթանյահուն ընդգծել է, որ եթե միջազգային ուժեր չձևավորվեն, Իսրայելը ստիպված կլինի խնդիրը լուծել սեփական ռեսուրսներով։ Միացյալ Նահանգների կողմը ևս նշել է, որ Գազայի վերականգնումը հնարավոր է միայն լիարժեք զինաթափումից հետո։ Նրանց գնահատմամբ՝ նույնիսկ ՀԱՄԱՍ-ի դիմադրության պայմաններում Իսրայելը կկարողանա պահպանել վերահսկողությունը տարածաշրջանի հիմնական ռազմավարական հատվածների նկատմամբ։





























