Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն է
Այսօր Վրաստանի որոշ շրջաններում անց է կացվում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից բաց են ընտրողների առաջ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Երկրորդ փուլում ընտրողներին կսպասարկի 1830 ընտրատեղամաս։ Ստեղծվել են նաև հատուկ տեղամասեր, որոնք կապահովեն այն ընտրողների մասնակցությունը, ովքեր կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ են:
ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում 5 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Փոթիում, Ռուսթավիում, Քութայիսում և Բաթումում, 15 համայնքներում և 24 ընտրատարածքներում: Քաղաքացիներն ընտրում են 20 քաղաքապետի և ավագանիների 42 մեծամասնական անդամների։
Հատկանշական է, որ առաջին փուլում՝ վերոնշյալ վայրերում, թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել անցողիկ 50 տոկոսանոց շեմը, որի պատճառով էլ հարկ եղավ անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։
Նշենք նաև, որ ընդդիմությունը ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից առաջ միավորվել է։ Մասնավորապես, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան ընդդիմադիր գործընկերներից որոշների թեկնածությունն է առաջադրել։ Ըստ Մելիայի՝ բոլոր խնդիրների լուծման ճանապարհը բազմազանությունն է: Նա նշում է՝ պատմության մեջ առաջին անգամ Թբիլիսիի տեղական ինքնակառավարման մարմիններում կլինի կոալիցիոն թիմ։
ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում քվեարկությանը մասնակցությունը կազմել է 51,92%, այսինքն` 1,815,776 ընտրող կատարել է քաղաքացիական պարտքը:
ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը կայացել է հոկտեմբերի 2-ին։
Նմանատիպ հոդվածներ
«Ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը». Մայր Աթոռը դիմել է Ազգային ժողովին
Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծա...
Իրադրությունը լարվում է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում. ևս 55 ռուս դիվանագետ կարտաքսվի ԱՄՆ-ից
ԱՄՆ-ը մտադիր է արտաքսել ևս 55 ռուս դիվանագետի և դեսպանատան ու հյուպատոսարանների վարչատեխնիկական աշխատողների։ Այս մասին հ...
Արդեն շրջանառվում են մի քանի անուններ, թե ով կզբաղեցնի ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնը
«Պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո կուսակցությունում հակված են ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտո...
Հայաստանը հետաքրքրված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ. ԱԽ գրասենյակ
Հայաստանը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Լեռնային Ղարաբաղ...