Ինչ փոփոխություններ կկատարվեն էներգետիկայի մասին օրենքում. ՀԷՑ-ի պետականացումը՝ ԱԺ-ում
Ազգային ժողովի կայքում տեղադրվել է էներգետիկայի մասին օրենքի նախագիծը:
Օրենսդրական այս փոփոխությունների մեջ ուղիղ տեքստով չի հիշատակվում ՀԷՑ–ի մասին։ ՔՊ–ն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի 9–ր կետում։
«Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաղորդումը ստանալուց հետո 5–օրյա ժամկետում հարուցվում է վարչական վարույթ»,– ասված է օրենսդրական փոփոխությունների փաթեթի մեջ:
«Էներգետիկայի մասին» օրենքում էլ ՔՊ–ն առաջարկում է նոր հոդված՝ կանխարգելիչ միջոցների մասին։ Մասնավորապես ՀԾԿՀ–ն կարող է սահմանել առերևույթ խախտումների վերացման կամ դրանց հետևանքների վերացման ծրագիր, նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ:
Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն և էներգետիկայի բնագավառում կամ կառավարման առնվազն հինգ տարվա փորձ ունեցող կամ գործունեություն իրականացնող անձը: Իսկ ՀԷՑ–ի բաժնետոմսերի ազատ վաճառքի հարցը ՔՊ–ն մտածում է կարգավորել «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությամբ, որով լիցենզիա ունեցող ընկերության 25 և ավելի տոկոս բաժնեմասի ու գույքի օտարման՝ այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում կառավարությունը նախապատվության իրավունք ունի։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը այսօրվա կառավարության նիստի ժամանակ առաջարկել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը վաճառքի հանել, որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան դրանք ձեռք բերել:
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել. «Սույն թվականի հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի...
Փաշինյանը՝ եկեղեցում տիրող իրավիճակի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին խնդրել է, որ չհետապնդեն իրեն: Լրագրողների հարցին թե արդեն իրավապահներո՞վ...
Դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալների գործողությունները հաստատող իրեր. ՔԿ
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու հա...
ԱԱԾ-ն Միքայել Սրբազանին կոչ է արել չթաքնվել . որոշում է կայացվել
Որոշում է կայացվել Միքայել արք. Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա...