Իսրայելը Գազայում վնասազերծել է ՀԱՄԱՍ-ի հինգ բարձրաստիճան անդամների. Նեթանյահու
Իսրայելի վարչապետի գրասենյակը տեղեկացրել է, որ Գազայի հատվածում վնասազերծել են ՀԱՄԱՍ շարժման հինգ բարձրաստիճան անդամների։ Ըստ հաղորդագրության, գործողությունը իրականացվել է այն բանից հետո, երբ խմբավորումը, ըստ իսրայելական կողմի, խախտել է գործող հրադադարի պայմանավորվածությունները։
Պաշտոնական տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մի զինյալ անցել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածք՝ իբր զինված գործողություն իրականացնելու նպատակով երկրի պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ։ Իսրայելը հայտարարել է, որ միջադեպին արձագանքել է «անհրաժեշտ միջոցներով»։
Հաղորդագրությունում նշվում է, որ պատասխան գործողության ընթացքում Իսրայելի ուժերը թիրախավորել ու վնասազերծել են շարժման հինգ ղեկավար անդամների։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Իսրայելը հայտնում է, որ իր քայլերն ուղղված են հրադադարի պահպանմանը և նման միջադեպերի կանխմանը։ ՀԱՄԱՍ-ի կողմից տվյալ հայտարարությունը չի մեկնաբանվել։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու է Սամվել Շահրամանյանը հանդիպել Հայաստանի նախկին նախագահների հետ. «Հրապարակ»
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հանդիպել է ՀՀ առաջին և երկրորդ նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյ...
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի մասն ուժի մեջ է մտել
Փետրվարի 7-ից ուժի մեջ է մտել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի մասը. - կուսակցությունների անցողիկ շեմն...
Քաղաքացիներին կոչ է արվում օգտվել Երևանի քաղաքապետարանի կայքում հասանելի առցանց գործիքներից
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․«Հարգելի քաղաքացիներ,Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տա...
«Ժամանակ»․ Ում հրահանգին է սպասում կրիմինալը՝ ակտիվ գործողությունների դիմելու համար
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քրեական աշխարհում հիմա տեղի են ունենում կոնսոլիդացիայի գործընթա...