Քաղաքացիներին կոչ է արվում օգտվել Երևանի քաղաքապետարանի կայքում հասանելի առցանց գործիքներից
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Հարգելի քաղաքացիներ,
Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից
❗ կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։
❗ Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։
❗ Կդադարեցվեն քաղաքացիների ընդունելությունները ստորաբաժանման ղեկավարների և վարչական շրջանների աշխատակիցների կողմից։
❗ Կչեղարկեն քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների մասնակցությունը ցանկացած բնույթի հավաքներին, նիստերին, միջոցառումներին, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անցկացվում են հեռակա կարգով։
❗ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվում են։
❗ Քաղաքացիներին կոչ ենք անում օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից՝ վճարումներ կատարելու և դիմումներ մուտք անելու համար։
✔ Դիմումների համար՝ http://arcanc.yerevan.am/am/fast-app/
✔ Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր https://www.yerevan.am/am/hot-line/»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...