Դատախազությունը գործ է սկսել Անկարայի քաղաքապետի դեմ

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը թույլատրել է պաշտոնական հետաքննություն անցկացնել Անկարայի քաղաքապետարանի, ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկի՝ Մանսուր Յավաշի դեմ։ Գործը վերաբերում է համերգների կազմակերպման ընթացքում արձանագրված ֆինանսական խախտումներին։


Հետաքննությունը վարվում է «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» և «հսկողական պարտականությունները չկատարելու» մեղադրանքներով։ Անկարայի դատախազության տվյալներով՝ 32 համերգների համար ծառայությունների գնման գործընթացում հայտնաբերված խախտումները պատճառել են պետական բյուջեին ավելի քան 3,5 միլիոն դոլարի վնաս։


Դատարանի որոշմամբ՝ գործի շրջանակներում արդեն ձերբակալվել է հինգ մարդ։ Նրանք մեղադրվում են դրամական միջոցների ապօրինի յուրացման, ինչպես նաև պետական հիմնարկների համար նախատեսված մրցույթների կեղծման մեջ։