Քաղաքականություն

Ամերիկացի մի խումբ բարձրաստիճան գեներալներ կայցելեն Մոսկվա

Lilit T.
Ամերիկացի մի խումբ բարձրաստիճան գեներալներ կայցելեն Մոսկվա

Ամերիկացի մի խումբ բարձրաստիճան գեներալներ հաջորդ շաբաթվա վերջին կժամանեն Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի տրամադրած խաղաղության նախագիծը, հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրներին: 


Ավելի վաղ անանուն ամերիկացի պաշտոնյան ABC-ին ասել էր, որ հավանական է, որ ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլը, ով վերջերս այցելել էր Կիև, հետագայում հանդիպում ունենա Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնել է նաև The Wall Street Journal-ը։


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 20-ին պատասխանել է այդ հաղորդագրություններին, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ:


Դրիսկոլը Կիև էր ժամանել նոյեմբերի 19-ին՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա պետության ղեկավարին է ներկայացրել ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի 28 կետից բաղկացած նախագիծը։


Դրիսկոլին ուղեկցում էր մի թիմ, որում ընդգրկված էին բարձրաստիճան չորս աստղանի գեներալներ և մի քանի պաշտոնյաներ:


Նոյեմբերի 20-ին ամերիկյան Խաղաղության ծրագրի տեքստը հրապարակել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, որի իսկությունն ավելի ուշ հաստատել Է Սպիտակ տունը: Ծրագիրը բաղկացած է 28 կետից, որոնց համաձայն Ղրիմը, Լուգանսկը և Դոնեցկը կճանաչվեն դե ֆակտո ռուսական տարածքներ, իսկ Խերսոնը և Զապորոժյեն կսառեցվեն շփման գծում, «ինչը նշանակում է դե ֆակտո ճանաչում շփման գծում»:


Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, երկրում 100 օրվա ընթացքում ընտրություններ կանցկացվեն, փոխարենը երկիրը կստանա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Ռուսաստանը կվերաինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ։ Պատժամիջոցների վերացումը քննարկվելու և համաձայնեցվելու է փուլ առ փուլ և անհատական կարգով, - ասված է ամերիկյան նախաձեռնության մեջ:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Թրամփի ծրագիրը կարող է դրվել կարգավորման հիմքում: Նա պարզաբանել է, որ ռուսական կողմը ստացել է փաստաթուղթը, սակայն այն առարկայորեն չի քննարկվել, քանի որ Վաշինգտոնը չի ստացել դրա վերաբերյալ Կիևի համաձայնությունը: Պետության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան և Եվրոպան մինչ օրս «երազում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնել մարտի դաշտում»:


Պուտինը նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների, «բայց նրան գոհացնում է իր ներկայիս դինամիկան»:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250