Վարչապետը 2026 թվականին կանխատեսում է քաղաքական դաշտի փոփոխություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքով քաղաքական դաշտից դուրս կմղվեն բոլոր այն գործիչները, որոնք, իր գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունը տարել են «թակարդ» և երկար ժամանակ պահել այդ իրավիճակում։
«2026 թ. խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը՝ նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք ՀՀ-ն առաջնորդել ու տարել են դեպի թակարդ և պահել թակարդում, այդ ընտրությունների արդյունքում պետք է դուրս մղվեն և այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան։ Սա իմ կարծիքն է, և համոզված եմ, որ այդպես էլ պետք է տեղի ունենա», – նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ «Մարդկանց հետ շփվում եմ, և մարդիկ արդեն զզվել են «նախկին-ներկա» բանավեճերից ու քննարկումներից»։
Քաղաքական խոսքի վերաբերյալ անդրադառնալով՝ Փաշինյանը ասել է, որ անհրաժեշտ է հրաժարվել այդ մտայնությունից և ձևավորել նորմալ քաղաքական գործընթացների կանոններ Հայաստանում՝ ընդգծելով. «Որտեղ հայհոյախոսությունը ընդհանրապես տեղ չունի, առավել ևս՝ քաղաքական քննարկումների բովանդակության մեջ»։
Նա նաև անդրադարձել է իր կողմից նման մոտեցումների կիրառմանը՝ նշելով. «Դրա համար էլ ես կիրակի օրերը գնում եմ, խորանի առաջ ծնկի եմ իջնում ու իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»։
Նմանատիպ հոդվածներ
«Առանց մեկ կրակոցի վերադարձրել ենք նաեւ Ակնայի շրջանները, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները». Իլհամ Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ կնոջ եւ դստեր հետ ուղեւորվել է Լեռնային Ղարաբաղ Նովրուզ բայրամի տոնի առիթով, Շուշիում, Կ...
Չեմ բացառում, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն է եղել. Ալեն Սիմոնյան
Մենք ֆիզիկապես ուժեղ չենք, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, որ մեր դաշնակիցը, որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դ...
Երկուսն էլ պետք է հեռանան, նրանք, որ այդ օրենքները գրողներն են, իրենք էլ այդ օրենքները շահագործողը, չարաշահողն են. Մարուքյան
2018 թվականին խորհրդարանը արձակելու գործընթացը եղել է հենց այսպես՝ վարչապետը հրաժարական է տվել, երկու անգամ չի ընտրվել և...
ԵԱՀԿ նախագահը Բաքվում է, հետո կժամանի Երևան
ԵԱՀԿ գործող նախագահը նախօրեին եղել է Թբիլիսիում, այսօր ժամանել է Բաքու: Սպասվում է, որ այցի ընթացքում Զբիգնև Ռաուն...