Չեմ բացառում, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն է եղել. Ալեն Սիմոնյան
Մենք ֆիզիկապես ուժեղ չենք, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, որ մեր դաշնակիցը, որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանում, եթե ոչ համատեղ գործընթացի մեջ գտնվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա ու շատ վաղուց, ու վստահ եմ, որ Ուկրաինայի պատերազմը սկսվել է ԼՂ պատերազմով։ Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է։ Ինչպես օրինակ ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով, դա փաստ է»,- ասաց նա։
Լրագրողի հարցադրմանը՝ արդյո՞ք ինքը ակնարկում է ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածության մասին, Սիմոնյանը ասաց․
«Չեմ բացառում, որ նման պայմանավորվածություն է գոյություն ունեցել, որովհետև երբ համադրում ես փաստերը, հասկանում էր, որ ամբողջը փոխկապակցված էր։ Նույնիսկ կարող եմ ասել, որ Սիրիայից է սկսվել, հիշո՞ւմ եք ռուս թուրքական բախումը Սիրիայում, հետո տեղափոխվեց մեր տարածաշրջան, փորձ կատարվեց այստեղ ապահովել ստաբիլություն, օղակ գցել երկու երկրների վզին՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, բայց պլանները խախտվեցին, Թուրքիան ներս մտավ, չեմ բացառում նաև ռուս-թուրքական պայմանավորվածությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...
ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար
ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ նկատմամբ իր պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում, և այդ դիրքորոշ...
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...
Մեկնարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը
Բեռլինում մեկնարկել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2–րդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին...