Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Եվրոպայում անհանգստությունը մեծանում է
Եվրոպայում հաճախ բարձրաձայնվող Ռուսաստանի հետ պատերազմի վտանգի մասին հայտարարությունները կարող են ավելի շուտ արտահայտել քաղաքական անհանգստություն, քան իրական պատրաստվածություն․ այս մասին YouTube-ալիքի եթերում ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության նախկին աշխատակից Ալաստեր Կրուքը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները ներկայում չունեն անհրաժեշտ պայմաններ լայնածավալ ռազմական հակամարտության համար։
Կրուքը նշել է, որ մի շարք եվրոպական պետություններ ֆինանսական դժվարությունների մեջ են․ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ըստ նրա, բախվում են լուրջ բյուջետային խնդիրների, իսկ Գերմանիան նույնպես փորձում է հաղթահարել տնտեսական ճնշումները։ Դիվանագետի կարծիքով՝ ֆինանսական սահմանափակումները թույլ չեն տալիս լիարժեք ուժեղացնել պաշտպանական համակարգերը։
Նա ընդգծել է նաև մարդկային և ռազմական ռեսուրսների պակասը։ Կրուքի գնահատմամբ՝ եվրոպական բանակներն այսօր չունեն բավարար անձնակազմ, իսկ զինամթերքի պաշարները զգալիորեն նվազած են։
«Արսենալները գրեթե դատարկ են»,- նշել է նա՝ հավելելով, որ այս պայմաններում խոսքը պատերազմի պատրաստ լինելու մասին կարող է չափազանցված լինել։
Բացի այդ, Կրուքը կասկածի տակ է դրել, թե որքանով է հավանական ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը նման զարգացումների դեպքում՝ նկատելով, որ Եվրոպայի հույսը Վաշինգտոնի վրա չի կարող ապահովության երաշխիք լինել։
Նմանատիպ հոդվածներ
Կոնֆլիկտի թեմա է. Փաշինյանը` տարածվող կեղծ լուրերի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների պնդումները, թե «Հայաստանի գործող իշխանութ...
«Մոսկվան դրանք անպատասխան չի թողնի». ՌԴ ԱԳՆ
Մոսկվան գնահատում է Տոկիոյի նոր պատժամիջոցների ազդեցությունը ՌԴ անվտանգության և տնտեսության վրա, դրանք անպատասխան չի թող...
Իրանն իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում երբեք չի լռի. Փեզեշքիանը՝ Մակրոնին
Իրանն իր հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը,...
Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը պայմանավորվել են մայիսի կեսերին հանդիպել Մոսկվայում
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 23-ին զրուցել են, ինչից հետո...