Կոնֆլիկտի թեմա է. Փաշինյանը` տարածվող կեղծ լուրերի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների պնդումները, թե «Հայաստանի գործող իշխանությունը պարտավորություններ է ստանձնել Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ»։
Օրերս «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե Հայաստանի գործող իշխանությունը Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ պարտավորություն է ստանձնել՝ շեշտելով, որ «եթե չկա նման բան, թող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգնի ու ասի՝ սուտ է»։
Մայիսի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, արձագանքելով Սամվել Կարապետյանի այդ հայտարարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Սուտ է»։
Հարցին, թե երաշխավորո՞ւմ է, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու, Փաշինյանը պատասխանել է.
«Տալիս եմ երաշխիքներ, այո։ Երաշխավորում եմ, և դա կապված է նրա հետ, որ ես ասում եմ՝ Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու, Ղարաբաղ վերադարձի թեմա չի լինելու, վերադարձի թեմա Նախիջևան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովաբադ չի լինելու, վերադարձի թեմա Եվլախ չի լինելու և այլն և այդպես շարունակ։ Այո, երաշխավորում եմ, դա անհեթեթ թեմա է, դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չէ։ Եվ դա այնքան ակնհայտ է։ Կրկին՝ սուտ է, և, այո, երաշխավորում եմ»։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
Զինծառայության պիտանիության նոր կարգ. ովքեր կկարողանան ներգրավվել բանակում
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աս...