Իրանի ԱԳՆ-ն «կոշտ» հայտարարությամբ է հանդես եկել. Թեհրանը նոր նախագիծը սադրանք է անվանել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի կառավարման խորհրդին ներկայացված նոր բանաձևի նախագիծը, որը պահանջում է մուտք Իրանի միջուկային օբյեկտներ ու հարստացված ուրանի պաշարներ, Թեհրանի կողմից դիտարկվում է որպես «անպատասխանատու և սադրիչ» քայլ։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ «եվրաեռյակը»՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև ԱՄՆ-ն խորհրդին են ներկայացրել փաստաթուղթ, որը կոչ է անում ապահովել լրացուցիչ հասանելիություն Իրանի միջուկային ծրագրի առանձին հատվածներին։ Նախաձեռնողները պնդում են, որ այդպիսի վերահսկողությունն անհրաժեշտ է գործող պայմանավորվածությունների պահպանման համար։
Իրանը, սակայն, ընդգծում է, որ նման նախաձեռնություններն ազդում են բանակցային գործընթացի վրա և չեն նպաստում կողմերի միջև վստահության ամրապնդմանը։ Արաղչին նշել է, որ Թեհրանը շարունակելու է հետևել իր պարտավորություններին, սակայն չի ընդունի քայլեր, որոնք գնահատում է որպես ճնշում իր նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ վիճակուն է գտնվում Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վնասվածքները գրեթե ամբողջությամբ ապաքինվել են: Այս մասին հայտնում է Al Araby հ...
Սա այն իրականությունն է, որի հետ մենք պետք է գործ ունենանք․ Պեսկով
ՆԱՏՕ-ն սիրախաղ է անում ռազմական հռետորաբանության մեջ, բարձրացնում է էսկալացիայի աստիճանը և ընկնում ռազմական էքստազի մեջ։...
Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ մեղադրվող գերմանացի պատգամավոր է վայր դրել մանդատը
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը վայր է դրել մանդատը՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու, նրանց համար լոբբիստա...
ԱՄՆ բանակի նախարարը հեռացվել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացից
ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը հեռացվել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացից՝ պաշտպանության նախարա...