Սա այն իրականությունն է, որի հետ մենք պետք է գործ ունենանք․ Պեսկով
ՆԱՏՕ-ն սիրախաղ է անում ռազմական հռետորաբանության մեջ, բարձրացնում է էսկալացիայի աստիճանը և ընկնում ռազմական էքստազի մեջ։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«ՆԱՏՕ-ն բարձրացնում է էսկալացիայի աստիճանը, ՆԱՏՕ-ն սիրախաղ է անում ռազմական հռետորաբանության մեջ, ընկնում է նման ռազմական էքստազի մեջ։ Սա այն իրականությունն է, որի հետ մենք պետք է գործ ունենանք հետագայում», - ասել է նա։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ «Ուկրաինան իրավունք ունի», այդ թվում՝ հարձակվել «Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախների վրա», եւ հավելել էր, որ «որոշ դաշնակիցներ» հարվածների համապատասխան սահմանափակումները հանել են․ «Կարծում եմ, որ եկել է այլ սահմանափակումներ եւս հանելու ժամանակը», հայտարարել Է Ստոլտենբերգը:
Պեսկովի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ուղղակի առճակատման մեջ է Ռուսաստանի հետ:
«Նրանք մոտ չեն, նրանք այնտեղ են», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն անմիջական առճակատման է մոտենում ՌԴ-ի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։«Հավարտ Սրբոց Գայանյան...
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրան...
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Ալիևին և ստորագրահավաք սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրի...