Հայաստանում 3 անձ է կալանավորվել թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության գործով
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ամբողջացվել է քրեական վարույթի նախաքննությունը, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքին։ Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ ՀՀ քաղաքացին ապօրինի կերպով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և այն հագուստի տակ թաքցնելով տեղափոխել է Հայաստան, որտեղ էլ ձերբակալվել է ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից։
Դեպքի առթիվ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Նախաքննության ընթացքում հարուցվել է նաև երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ թմրամիջոցի ապօրինի իրացման կամ իրացման փորձի համար։ Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին





























