Վարչական ռեսուրսի մասին խոսակցությունները լկտի սուտ են. ՔՊ պատգամավորը` Վաղարշապատի ընտրությունների մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ում անդրադարձել է Վաղարշապատի ընտրություններին և դրանց շուրջ ընթացող քննարկումներին։ Նա նշել է, որ թեման շարունակում է մնալ մամուլի հիմնական քննարկման կենտրոնում, սակայն, իր խոսքով, դժվար է լռել և չարձագանքել որոշ հայտարարությունների։
Ստեփանյանը հերքել է վարչական ռեսուրսի կիրառման մասին պնդումները՝ դրանք որակելով «լկտի սուտ»։ Նա հիշեցրել է նախկինում կիրառված տարբեր մեթոդների մասին՝ ընդգծելով, որ նման երևույթներ այսօր չկան։ Նրա խոսքով՝ նախկինում պետական համակարգի աշխատակիցների տվյալներ էին հավաքվում, ճնշումներ էին գործադրվում, օգտագործվում էին հատուկ գրիչներ, «կարուսելներ», նշվում էին ծրարներ, դպրոցներն ու ուսուցիչները ներգրավվում էին քարոզչության մեջ, իսկ ընտրություններից հետո մարդիկ աշխատանք էին կորցնում։
Պատգամավորը նշել է, որ այսօր ընտրություններում նման գործելաոճ չի կիրառվում, և որևէ մեկին չի պարտադրվել գնալ ընտրությունների կամ քվեարկել կոնկրետ մարդու օգտին։ Նա նաև արձագանքել է «գյուղացին ընտրեց» արտահայտությանը՝ քննադատելով նման մոտեցումը և հիշեցնելով, որ քաղաքը պահվում է գյուղի շնորհիվ։
Ստեփանյանը հավելել է, որ շնորհակալ է 2018 թվականի փոփոխությունների համար, ինչպես նաև շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին համայնքապետ ընտրվելու առիթով՝ նշելով, որ նա դիմացել է մեծ ճնշումների 2020 թվականի նոյեմբերից սկսած։
Նմանատիպ հոդվածներ
Այս ծրագիրը կհանգեցնի ավելի մեծ ավերածությունների և զոհերի. Ռուբիո
Եվրոպան առաջարկում է Ուկրաինայում հակամարտությունը շարունակել ևս մեկ տարի՝ Ռուսաստանը թուլացնելու հույսով: Այս մասին CNN...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 72 մլն դրամ ծախսել եք միայն 3 հատ ձվի լուսավորության համար, լո՞ւրջ. Զարոկյան
Շների համար ավելի շատ եք ծախսում, քան երեխաների սպորտի զարգացման համար, քաղաքապետարանի ավագանու նիստին անդրադառնալով բյո...
ԵԽԽՎ-ն կսահմանափակի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ Լաչինի միջանցք զեկուցողներին մուտքն արգելելու համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախատեսում է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝...
ԿԸՀ-ում կատարվածը այլանդակություն է․ Իվետա Տոնոյան
ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցածը «դասական այլանդակո...