ԵԽԽՎ-ն կսահմանափակի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ Լաչինի միջանցք զեկուցողներին մուտքն արգելելու համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախատեսում է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ երկրի կողմից կազմակերպության սկզբունքները խախտելու համար։ Այս մասին Ստրասբուրգում Европейская Правда-ի թղթակցին հայտնել են նման քայլի նախապատրաստմանը ծանոթ մի քանի աղբյուրներ։
ԵԽԽՎ նախագահական հանձնաժողովի մակարդակով արդեն իսկ կայացվել է Ադրբեջանի համար սահմանափակումներ նախաձեռնելու հիմնարար որոշում։ Կեսօրին՝ լիագումար նիստի մեկնարկով, պատգամավորները պաշտոնապես կսկսեն այս ընթացակարգը՝ ամենայն հավանականությամբ Գերմանիայի ներկայացուցչի պաշտոնական նախաձեռնությամբ։
Երկրի դեմ պաշտոնական բողոքը կլինի այն, որ փետրվարին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդներ չեն հրավիրվել։ Բողոք կա նաև առ այն, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ զեկուցողներին թույլ տալ մուտք գործել օկուպացված Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհ՝ Լաչինի միջանցք։
Թե կոնկրետ ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել ԵԽԽՎ-ն, դեռ հայտնի չէ, որոշումը պետք է կայացնի վեհաժողովը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրների մասին
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն...
ՀՀ սահմանադրությունն արգելակու՞մ է խաղաղության գործընթացին․ հարց Միրզոյանին
Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Այս մասին մամուլի ասուլիսի...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել հարաբերությունների խաղաղ կարգավորման նախագծի վերաբերյալ, սա...
Չեմ բացառում` ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն փոխանցենք Ադրբեջանին. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն ՀՀ–ն փոխանցի Ադրբեջանին, քանի...