Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված. ՀՀ դատախազություն
Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:
«Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, պահանջում է Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 մլրդ դրամի գույքեր ու դրամական միջոցներ:
Հիշեցնենք նաև, որ դատախազը 2025 թվականի սեպտեմբերի 8-ին դատարան է հանձնել Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն բանի համար, որ նա, 2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, իշխանական, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք, վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ:
Քրեական գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Տղերքը գիշերը զանգում, աչքալուսանք էին տալիս՝ Տեր Հայր ջան, ինձ էլ են վերցրել, գնում եմ Ղարաբաղ. Տեր Աբել Քարտաշյան
Իմ հետեւում երեւացող բարձր դիրքի պես անսասան ենք մենք՝ անկոտրում կամքով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտար...
Կենտրոն վարչական շրջանը ղեկավար չունի. թաղապետն՝ արձակուրդում է, իսկ թաղապետին փոխարինողը՝ ձերբակալված
Երևանի Կենտրոն վարչական շրջանը երեկվանից ղեկավար չունի: Ապրիլի 20-ից արձակուրդի մեջ գտնվող թաղապետ Ավետ Պողոսյանի պարտակ...
Ալիևի նոր մեղադրանքները Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ եթե ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին Հայաստանի ն...
5850 դրամ արժողությամբ նոր կենսաչափական քարտերը հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից
Հատուկ դիզայնով և ավելի պաշտպանված նոր կենսաչափական նույնականացման քարտերը Հայաստանում հասանելի կլինեն 2026 թվականի աշնա...