5850 դրամ արժողությամբ նոր կենսաչափական քարտերը հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից
Հատուկ դիզայնով և ավելի պաշտպանված նոր կենսաչափական նույնականացման քարտերը Հայաստանում հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Նրա խոսքով՝ նոր քարտերը տրամադրվելու են 5 տարի ժամկետով, իսկ դրանց արժեքը կկազմի 5850 դրամ։
«Գործող քարտերը կշարունակեն վավեր լինել առաջիկա տասը տարում»,- նշել է Դավթյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվել էր 2 տարով, միաժամանակ երկարաձգվել էր հին նմուշի անձնագրերի տրամադրումը։
Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրերն ու նույնականացման քարտերը մատակարարել էր լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվել էր 2017 թվականի հունվարի 1-ին։
2025 թվականի ապրիլին հայտնի էր դարձել, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» կոնսորցիումը, հայտնում է Sputnik Արմենիա:
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...