Քաղաքականություն

Լեհաստանի և ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացել են երկինք. ԱԹՍ-ների հարձակման սպառնալիք կա

Լեհաստանի և ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացել են երկինք. ԱԹՍ-ների հարձակման սպառնալիք կա
Լեհաստանի զինված ուժերի Օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ հանրապետության օդային տարածքում հերթապահության են բարձրացվել ինչպես լեհական, այնպես էլ դաշնակցային ռազմական ինքնաթիռներ։ Ըստ…

Լեհաստանի զինված ուժերի Օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ հանրապետության օդային տարածքում հերթապահության են բարձրացվել ինչպես լեհական, այնպես էլ դաշնակցային ռազմական ինքնաթիռներ։ Ըստ հաղորդագրության, ուժեղացված վերահսկողությունն իրականացվում է «ներկայիս սպառնալիքի գնահատման հիման վրա», որը, Վարշավայի պնդմամբ, կապված է Ուկրաինայի ուղղությունից հնարավոր ԱԹՍ ակտիվության հետ։


«Մեր օդային տարածքում գործողության մեջ են լեհական և դաշնակից ռազմաօդային ուժերը», - ասված է հրամանատարության X հարթակում տարածած հաղորդագրությունում։


Գիշերվա ընթացքում Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ, ինչն էլ ակտիվացրել է սահմանային անվտանգության լրացուցիչ միջոցառումները հարևան երկրների կողմից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250