ԿԸՀ-ն` Վաղարշապատի ընտրություններում վերնահաշվարկների արդյունքների մասին
Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին Aysor.am-ին ասել են ԿԸՀ-ից:
«6 տեղամասերի վերահաշվարկից հետո կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի որևէ փոփոխություն չի գրանցվել: Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թվի չնչին փոփոխություն է միայն եղել»,- հայտնել են ԿԸՀ-ից:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք պահանջել էին վերահաշվարկել 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները: Թիվ 14 ԸԸՀ-ն վիճակահանություն էր իրականացրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկվել էր նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները
Նմանատիպ հոդվածներ
Հորդորում ենք չծրագրել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով․ Լենա Նազարյան
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․«Սիրելի հայրենակիցներ,Տեղյակ ենք, որ դեռ կան հազարավոր ՀՀ քաղաք...
ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանն ազատ է արձակվել
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ազատ է արձակվել: Այս տեղեկությունը Auroranews.am-ի հետ զրույց...
Հարգելի զինվորներ, շնորհակալ եմ Ձեզ․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սահմանամերձ շրջաններ կատարած այցից.«Անցնող շաբա...
Մեկ շաբաթում երեք մահափորձ` Զելենսկու դեմ. The Times
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դեմ վերջին շաբաթվա ընթացքում երեք մահափորձ է կանխվել։ Նրան սպանելու համար ուղարկվե...