Հրազդանի քաղաքապետարանը միլիոնների պարտք ուներ․ սենյակում՝ 1,5 միլիոնանոց աթոռներ, խմիչք․ Լիլիթ Ստեփանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով Հրազդան համայնքի նախկին ղեկավարի կառավարումից և անդրադառնալով վերջինիս ապօրինի գույքին ու միջոցներին:
«Հրազդան և հրազդանցիներ,
2018֊ի հուլիսին ղեկավարում էի Հրազդան քաղաքը` մինչ արտահերթ ընտրություններ։ Քաղաքապետի աշխատասենյակում ոչինչ չկար, անգամ շատ կարևոր փաստաթղթեր էին տարել աշխատակիցներից մեկի ավտոտնակ ու փորձել այրել։ Հետո գտանք իհարկե։ Դատարկ պահարաններից մեկում մի էկզոտիկ խմիչք կար, որը չգիտես ինչու Դանիելյան Արամն ու իր խմբակը չէին վերցրել ։ Գուցե մոռացել էին, գուցե` ոչ։ Մեկ էլ մի աշխատասենյակում իրարից ուղիղ 35 սմ֊ի վրա շատ թանկարժեք երկու թիկնաթոռ կար ` մեկը մեկ միլիոնից ավել արժեք ուներ, մյուսը մոտ մեկ միլիոն։
Սա այդքան կարևոր բան չէր լինի, եթե քաղաքապետարանը շուրջ 350֊ի մլն֊ի պարտք չունենար տարբեր կազմակերպությունների։ Օրինակ` մանկապարտեզի սաների հացի ու կարագի, հնդկաձավարի պարտք, հոգեհանգստի ծաղկեպսակների պարտք, աշխատակիցների գրիչ֊մատիտի պարտք, կոմունալի աշխատակիցների ավելների պարտք և այլն։
Մտածում էի` տեսնես էս էկզոտիկ խմիչքով հատկապես որ՞ հաջողությունն է նշել մեր «պարծանք» քաղաքապետը` բազմած իր 1,5 մլն֊անոց թիկնաթոռին, երբ այդ տարիներին Հրազդանին ոչ թե քաղաքապետ, այլ նավապետ էր հարկավոր։
Ընթացքում իհարկե հասկացա, թե որ հաջողություններն են առիթ հանդիսացել, որ քաղաքապետն իր թայֆայով էս խմիչքով բարեմաղթեր, բայց նաև դուք տեսեք, սիրելիներ`
12 անշարժ գույք և 116 միլիոն դրամ է Գլխավոր դատախազությունը պահանջում Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից: 12 անշարժ գույքի շուկայական արժեքը 710 միլիոն 772 հազար դրամ է գնահատվում:
Այսքանը գրեցի, որ ևս մեկ անգամ հիշեցնեմ, թե ինչ այլանդակության դուռ ենք փակել միասին 2018֊ին։
Վերադարձ անցյալին չպիտի լինի։ Ու բոլորը` հատ֊հատ մեզնից, մեր երեխաներից ու մեր պետությունից գողացածը պետք է հետ վերադարձնեն ։ 2018֊ին ժողովուրդը միայն Սերժին չմերժեց, այլ մի ողջ ապականված համակարգ, որը ոչ մի կապ չուներ իր քաղաքացու հետ ու քայքայում էր մեր երկիրը ժանգի պես։
Գուցե կարիք կա 2026֊ին ընդառաջ հատիկ առ հատիկ այսպիսի դեպքերը հիշել, թե չէ իրենք` նախկինները, կարծես մոռացել են։
Մենք չենք մոռացել։
Էս էլ խմիչքը, որով քաղաքապետն իր թալանն էր նշում` քաղաքապետարանի համար ու քաղաքի բյուջեով գնված գերթանկարժեք սպասքով, որից անգամ մի փոքր բաժակ ես չտեսա քաղաքապետարանում»,- գրել է Ստեփանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եղբա՛յր, կարու՞մ ես արի հետս 3 հարց քննարկի. Ծառուկյան
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրուցեց մի շարք հարցերի շուրջ Մանրամասները՝ տես...
Անտառային հրդեհները նպաստում են կորոնավիրուսի տարածմանը․ Medportal
Անտառային հրդեհների փոքր մասնիկներից օդի աղտոտումը նպաստում է մոտակա քաղաքներում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճ...
Թուրքիան ԵԽԽՎ-ից պահանջում է վերանայել Ադրբեջանի պատվիրակությանը վտարելու որոշումը
Թուրքիան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ) պահանջում է վերանայել ադրբեջանական պատվիրակությանը Վեհաժողովի աշխ...
Գրիբոյեդովի արձանը մաքրվել է
Գրբոյեդովի՝ ներկված արձանը մաքրվել է:Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության...