Անտառային հրդեհները նպաստում են կորոնավիրուսի տարածմանը․ Medportal
Անտառային հրդեհների փոքր մասնիկներից օդի աղտոտումը նպաստում է մոտակա քաղաքներում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճին: Այս մասին հաղորդվում է Journal of Exposure Science and Environment Epidemiology-ում հրապարակված հետազոտության մեջ:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ անտառային հրդեհները մերձակա քաղաքներում օդի աղտոտման աղբյուր են՝ մինչեւ 2,5 միկրոմետր տրամագծով մասնիկներով (PM2,5): PM2.5 եւ PM10 մասնիկները առողջության վրա կեղտոտ օդի վնասակար ազդեցության կարեւորագույն պատճառներից են: Օդում դրանց բարձր կոնցենտրացիան կարող է մեծացնել մարդկանց զգայունությունը վիրուսների նկատմամբ, օրինակ՝ շնչուղիներում բորբոքման ուժեղացման հետեւանքով: Բացի այդ, այս մասնիկները կարող են նպաստել աէրոզոլում մանրէների եւ վիրուսների, ներառյալ SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածմանը:
Պարզելու համար, թե ինչպես են անտառային հրդեհներն ազդում կորոնավիրուսով վարակման ռիսկի վրա, ամերիկացի գիտնականները գնահատել են Նեւադա նահանգի Ռենո քաղաքը սպասարկող մեծ բժշկական ցանցում հարուցիչի դրական ՊՇՌ թեստերի հաճախականությունը: Հետազոտությունն ընդգրկել է 2020-ի օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը, երբ քաղաքը 43 օր տառապում էր անտառային հրդեհների ծխից, նրա բնակիչներն ավելի շատ էին ենթարկվում ծխի ազդեցությանը, քան հարեւան բնակավայրերի բնակիչները (դա կապված է ծխի հովտում գտնվելու վայրով, որում ծուխն ավելի երկար է մնում՝ բնական արգելքների պատճառով):
Հետազոտությունը ցույց է տվել, որ PM 2.5 մասնիկների ազդեցությունը կապված է կորոնավիրուսով վարակման դեպքերի 17,7% աճի հետ, համեմատած այն մակարդակի հետ, որը գիտնականները կանխատեսում էին հրդեհների բացակայության դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
Թշնամու զինված ուժերը առաջխաղացում են ունեցե՞լ․ մեկնաբանում է ՊՆ-ն
Տելեգրամյան ալիքներից մեկում և հայկական լրատվադաշտում տեղեկություն է շրջանառվում, թե թշնամու զինված ուժերը առաջխաղացում...
Ունենք 3 վիրավոր, որոնցից երկուսը՝ պայմանագրային, մեկը՝ ժամկետային․ Պն-ն նոր մանրամասներ է հայտնում վիրավորների մասին
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությ...
ՑԱՆԿ․ Ովքե՞ր են հրաժարվել մանդատներից. Քոչարյանն ինքնաբացարկ է ներկայացրել-
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է հուլիսի 20-ին, ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ...
Ռուսաստանը դեռ չի կարողանում հաղթահարել կորոնավիրուսը. Պեսկովը մանրամասնում է` ինչու
Կորոնավիրուսի տարածումը հնարավոր է դադարեցնել միայն պատվաստումների միջոցով, բայց մինչ այժմ Ռուսաստանում պատվաստումների մ...