Ֆիդանը հայտնել է` որ դեպքում Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ
Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ այն դեպքում, երբ Երևանն ու Բաքուն ստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան։
Ֆիդանի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին կարևոր են Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը և Հայաստանի հարավով նախատեսվող հաղորդակցային միջանցքը, որոնք, ըստ նրա, չեն ներառվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերի միջև նախաստորագրված խաղաղության փաստաթղթում։
Նա նշել է, որ այս «զգայունությունների» հաղթահարումից և Բաքվի հետ վերջնական համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ։
Ֆիդանը նաև համոզմունք է հայտնել, որ Երևանը տարածաշրջանային խաղաղությանն ուղղված պատրաստակամությունը ցուցաբերում է հատկապես այն պատճառով, որ տեսնում է Թուրքիայի՝ հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը։
Նրա խոսքով, երկու երկրների միջև սահմանի բացումն ու տնտեսական հարաբերությունների աշխուժացումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։
Խոսելով այն պատճառների մասին, թե ինչու Թուրքիան չի շտապում այս գործընթացում, Ֆիդանը նշել է, որ նպատակն է խուսափել Հարավային Կովկասում նոր սառեցված հակամարտության առաջացումից։
«Եթե հենց հիմա կարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ, այդպիսով Երևանից կզրկենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հիմնական խթանը։ Իսկ դա կարող է նոր սառեցված հակամարտության վտանգ ստեղծել, ինչը մենք չենք ցանկանում», – ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստան» Դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ
«Հայաստան» Դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է․ «Հայրենակիցներ, Սեփական իշխանութ...
Ռուսաստանը միտումնավոր է հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները. Մակրոնը մեղադրել է Մոսկվային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահր...
ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը վերսկսելու պատրաստակամություն չեն հայտնել. ՌԴ ԱԳՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների կողմից ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունն...
Եթե մի գյուղում չկա դպրոց, ամբուլատորիա, ինտերնետ, ճանապարհ, մարդը ո՞նց գնա ապրի. Փաշինյան
Երբ մենք խոսում էինք կրթահամալիրների կառուցման մասին, ասում էինք, որ հարակից գյուղերից դպրոց տանող ճանապարհները պետք է լ...