ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը վերսկսելու պատրաստակամություն չեն հայտնել. ՌԴ ԱԳՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների կողմից ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում այս մեխանիզմի գործունեությունը վերսկսելու պատրաստակամության վերաբերյալ հարցումներ չկան։
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցին:
Զախարովայի պատասխանը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Մենք նրանց չենք սպասում: Վերոհիշյալ «բարձր դիվանագիտական ակտիվությունը» նկատելիորեն աճել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով համագործակցել մեր մասնակցությամբ։
Նման զուգադիպությունները պատահական չեն:
Նաև Բրյուսելի անամոթ փորձերը՝ ամենաբարձր մակարդակով յուրացնելու ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանավորվածությունների թեման (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցության վերականգնում) և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից անցյալ տարի առաջարկված օրակարգը (հրատապ հումանիտար խնդիրների լուծում, նախապատրաստում. խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև):
Այս ֆոնին մենք վերահաստատում ենք մեր անվերապահ հանձնառությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետևողական իրականացմանը: Միևնույն ժամանակ, մենք վճռական ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման բոլոր հնարավոր ուղիներին, որոնց հետ պատմականորեն կապված ենք բարեկամության, դաշինքի և գործընկերության կապերով», - պատասխանել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...