Անչափահասը փորձել է սպանել հորը՝ վրեժխնդրության շարժառիթով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը այն դեպքի առթիվ, երբ անչափահաս որդին փորձել է սպանել իր հորը։ Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, դեպքը եղել է ընտանեկան հակամարտությունների ու երկար տարիների բռնության հետևանքով։


Քննչական գործողություններով պարզվել է, որ անչափահասը վրեժխնդրության դրդապատճառով՝ մոր նկատմամբ հոր կողմից պարբերաբար հասցված վիրավորանքների և նախկին բռնությունների պատճառով, խոհանոցային դանակով մեկ տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած հորը։ Վերջինս արթնացել է և կարողացել է խլել դանակը՝ կանխելով հանցագործության ավարտը։


Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ ՔՕ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով՝ մերձավոր ազգականի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով։ Որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։


Վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Քաղաքականություն